Արձակագիր, դրամատուրգ։ 2017 թվականին արժանացել է Գրքի երևանյան փառատոնի առաջին մրցանակի «դրամատուրգիա» անվանակարգում։
1987թ-ից տպագրվել է «Պիոներ» ամսագրում: Հեղինակել է պատմվածքներ, վեպեր, պիեսներ, սցենարներ: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, պարսկերեն, վրացերեն, ռումիներեն: Գուրգեն Խանջյանի պիեսները բեմադրվել են Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմդեիայի, Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական, Վանաձորի Հ.Աբելյանի անվան դրամատիկական, Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան, Լոս Անջելեսի, Հալեպի և այլ թատրոններում, հեռուստատեսությամբ ու ռադիոյով: Նրա սցենարներով նկարահանվել են ֆիլմեր («Լռության սիմֆոնիա», 2002թ.) և հեռուստատեսային մանրապատումներ: 1995թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է, 2001թ-ից` ՀԳՄ «Գրեթերթ» պարբերականի խմբագիրը: 2011թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:
Comentários