top of page

Գրքի երևանյան միջազգային փառատոն

 Փառատոնի մասին

general 2026.jpg

Գրքի երևանյան միջազգային փառատոնը Հայաստանում գրահրատարակչության ոլորտի ամենամեծ գրական իրադարձությունն է: Այն իրականացվում է 2017 թվականից:

 

Փառատոնը տևում է 3 օր, մասնակցում են 250-ից ավելի գրողներ և միջազգային հեղինակավոր հյուրեր, գրաքաննադատներ, հազարավոր ընթերցասերներ, 50-ից ավելի հրատարակչություններ և կազմակերպություններ, ավելի քան 30․000 այցելու, այդ թվում՝ հարևան երկրներից, վաճառվում է ավելի քան 12․000 գիրք, տեղի է ունենում 30-ից ավելի միջոցառում։

Փառատոնի հիմնական բաղադրիչներն են՝

  • պարտադիր զեղչով գրքերի ցուցահանդես-տոնավաճառը

  • միջոցառումները՝ շնորհանդեսներ, բացառիկ հանդիպումներ հայ և արտասահմանյան գրողների հետ, քննարկումներ, վարպետության դասեր, թատերական ներկայացումներ, ստենդափ, երաժշտություն

  • փիչինգը՝ գործակցության հարթակ գրողների, դրամատուրգների և սցենարիստների համար

  • ֆելոուշիփը՝ նոր համագործակցությունների, գաղափարների և գրական կապերի ստեղծման նպատակով անցկացվող միջազգային հրատարակիչների ֆելոուշիփ ծրագիրը

  • հեղինակավոր Գրական մրցանակաբաշխությունը՝ նախապես ՀՀ քաղաքացիների համար հայտարարված գրական մրցույթի հիման վրա․ 4 անվանակարգ (Պոեզիա, Արձակ, Դրամատուրգիա, Մանկապատանեկան գրականություն)։

2025 թվականից Փառատոնը ընդլայնում է իր աշխարհագրությունը՝ դուրս գալով մայրաքաղաքի սահմաններից և այցելելով Հայաստանի մարզեր։ Այն արդեն հյուրընկալվել է Գյումրիում և Կապանում՝ ստեղծելով նոր մշակութային շունչ և հանդիպման հարթակ տեղի համայնքների համար։

Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։

Քաղաքը կարդում է

Հովհաննես Գրիգորյան, «Նոր տողից» | Կարդում է Սամվել Թոփալյանը
01:09
Ավետիք Իսահակյան, «Տարիներ հետո» Կարդում է Վարուժան Մարգարյանը
00:58
Ռազմիկ Գրիգորյան, «Մեռնող աստվածների ժամանակը»Կարդում է Մանե Մխոյանը
00:53
Հրանտ Մաթևոսյան «Անտիպներ»- կարդում է Սեյրան Սողոյանը
01:30
Ռազմիկ Դավոյան, Կեղևդ բաց արա - Կարդում է Անի Խաչիկյանը
01:30
Գևորգ Թումանյան, «Իմ չլինելը» | Խորեն Լևոնյան
00:31
Հովհաննես Գրիգորյան, «Չգիտեսթեինչ-2» | Ներսես Ավետիսյան
02:12
Վաչե Երիցյան, «Բոլորս ալ» | Զահրատ
00:35

Լուսանկարներ

Մրցանակակիրներ

Գլխավոր հովանավոր

Նախաձեռնող

Yerevan_logo.png
լոգո-arm-02.png

Գործընկերներ

versopolis.jpg
logosbeneficairescreativeeuroperight_en.jpg
unesco.jpeg
ՀԱՊ.jpg
logo.png
HMA.png
bottom of page