Փառատոնի մասին

Գրքի երևանյան միջազգային փառատոնը Հայաստանում գրահրատարակչության ոլորտի ամենամեծ գրական իրադարձությունն է: Այն իրականացվում է 2017 թվականից:
Փառատոնը տևում է 3 օր, մասնակցում են 250-ից ավելի գրողներ և միջազգային հեղինակավոր հյուրեր, գրաքաննադատներ, հազարավոր ընթերցասերներ, 50-ից ավելի հրատարակչություններ և կազմակերպություններ, ավելի քան 30․000 այցելու, այդ թվում՝ հարևան երկրներից, վաճառվում է ավելի քան 12․000 գիրք, տեղի է ունենում 30-ից ավելի միջոցառում։
Փառատոնի հիմնական բաղադրիչներն են՝
-
պարտադիր զեղչով գրքերի ցուցահանդես-տոնավաճառը
-
միջոցառումները՝ շնորհանդեսներ, բացառիկ հանդիպումներ հայ և արտասահմանյան գրողների հետ, քննարկումներ, վարպետության դասեր, թատերական ներկայացումներ, ստենդափ, երաժշտություն
-
փիչինգը՝ գործակցության հարթակ գրողների, դրամատուրգների և սցենարիստների համար
-
ֆելոուշիփը՝ նոր համագործակցությունների, գաղափարների և գրական կապերի ստեղծման նպատակով անցկացվող միջազգային հրատարակիչների ֆելոուշիփ ծրագիրը
-
հեղինակավոր Գրական մրցանակաբաշխությունը՝ նախապես ՀՀ քաղաքացիների համար հայտարարված գրական մրցույթի հիման վրա․ 4 անվանակարգ (Պոեզիա, Արձակ, Դրամատուրգիա, Մանկապատանեկան գրականություն)։
2025 թվականից Փառատոնը ընդլայնում է իր աշխարհագրությունը՝ դուրս գալով մայրաքաղաքի սահմաններից և այցելելով Հայաստանի մարզեր։ Այն արդեն հյուրընկալվել է Գյումրիում և Կապանում՝ ստեղծելով նոր մշակութային շունչ և հանդիպման հարթակ տեղի համայնքների համար։
Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։



