top of page

Գրքի երևանյան փառատոն

Ծրագիր 2023

 

Մայիսի 25

12:00 Յոկո Տավադայի «Պատվիրակը» գրքի շնորհանդես | Գրանիշ

13:00 «Թումանյանը ժամանակակիցների հուշերում» երկհատորյակի շնորհանդես | Թումանյանի թանգարան

14:00 «Իմ» մատենաշարի շնորհանդես | Ակտուալ արվեստ

15:00 Վաչե Սարգսյանի «Ակեղդամա» եռահատոր վեպի առաջին երկու մասերի շնորհանդես | Հովհաննիսյան ինստիտուտ

16:00 Իեն Մըքյուենի «Քավություն» գրքի շնորհանդես | Զանգակ

17:00 Ռոբին Շարմայի «Հրովարտակ ուղղված ամենօրյա հերոսին» գրքի շնորհանդես | Բուկինիստ

18:00 Հանդիպում Տատյանա Տոլստայայի հետ

19:00 Համերգ. Լավ Էլի


 

Մայիսի 26

12:00 «Երազ» մանկական մատենաշարի առաջին երեք գրքերի շնորհանդես | Նյումեգ

13:00 Պոլսահայ նորագույն գրականությունը․ Սուրեն Դանիելյանի դասախոսությունը 

14:00 Բանաստեղծությունը՝ բացված․ պոետիկ արտահայտման հետմիջօրե․ Շենոն Սալիվան և Յորղոս Կուտուվելաս | Վերսոպոլիս 

15։00 Դոն Միգել Ռուիսի «Չորս համաձայնությունները» գրքի շնորհանդես | Զանգակ

16:00 Վահրամ Ալազանի «Տառապանքի ուղիներում» հուշագրության շնորհանդես | Անտարես

17:00 Շառլ Ազնավուրի պոեզիայի երրորդ հատորի շնորհանդես | Նյումեգ

18:00 Կլաուդիո Պոցցանի և Նարեկ Կոսմոս․ գրական-երաժշտական բաթլ 

19:30 Հանդիպում Արմեն Զախարյանի հետ (Մեծ դահլիճում)


 

Մայիսի 27

12:00 «Միսս Փերերգրինի յուրահատուկ երեխաների տունը» գրքի շնորհանդես | Արևիկ

13:00 Ոչ կենցաղային շփում։ Ի՞նչն է օգնում կենդանի զգալուն․ Դմիտրի Գարիչև, Ալեքսանդրա Շալաշովա, Տատյանա Սոլովյովա | «Մեծ գիրք» մրցանակ

14:00 Շուշանիկ Ասատրյանի «Ափից ներս» գրքի շնորհանդես | Գրանիշ

14։00 Գրողներն ու ընթերցողները խաղում են «Այլկերպ» (Ձմեռային այգում)

15:00 Մոգականություն և ռեալիզմ․ Մարիամ Պետրոսյան, Ալեքսանդրա Շալաշովա

16:00 Ժամանակակիցը, ժամանակավորը և անժամանակը պոեզիայում. Կարեն Անտաշյան, Հասմիկ Սիմոնյան, Մարինե Պետրոսյան

17:00 Էրիկ Էմանուել Շմիտի «Օսկարը և վարդագույն տիկինը» գրքի շնորհանդես | Վերնատուն

18:00 Արամ Պաչյանի «Եթե սա գրող է» գրքի շնորհանդես | Էջ

19:00 Գրքի երևանյան փառատոնի փակման արարողություն և մրցանակաբաշխություն (Մեծ դահլիճում)

 

Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է: 

Փառատոնը բաց է 12:00-21:00 

Գրքերի ամբողջ տեսականին՝ 20-50% պարտադիր զեղչով:

Փառատոնի մասին

BOOK_FESTIVAL_INSTA_02.png

Գրքի երևանյան փառատոնը Հայաստանում գրականության և գրահրատարակչության ոլորտի ամենամեծ ծրագիրն է: Այն իրականացվում է 2017 թվականից: Փառատոնը տևում է 3 օր, մասնակցում են 50-ից ավելի հրատարակչություն, գրավաճառ և մշակութային կազմակերպություն, 200-ից ավելի գրողներ, քննադատներ և բազմաթիվ ընթերցողներ:

Փառատոնի բաղադրիչներն են պարտադիր զեղչով գրքերի ցուցահանդես-տոնավաճառը, «Արձակ», «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն», «Պոեզիա» անվանակարգերում գրական մրցույթը, շնորհանդեսները, պանելային զրույցները, վարպետութան դասերը, հայ և արտասահմանյան գրողների հետ բացառիկ հանդիպումները, համերգները և այլն:

 

Տարվա ամենասպասված գրական իրադարձությունը 2023 թվականին տեղի կունենա մայիսի 25-27-ը Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

 

Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։

Yerevan Book Fest: Քաղաքը կարդում է:

Տեսանյութեր

Բաբկեն Չոբանյան․ «Եվ սերը ասաց» (Հուսիկ Արա)
01:25

Բաբկեն Չոբանյան․ «Եվ սերը ասաց» (Հուսիկ Արա)

Ամեն բան հարաբերական է տիեզերքում, բացառությամբ այն սերը, որ ես ունեմ քո նկատմամբ: Եվ իմ սերը ասաց` լույս լինի, քո աչքերը եղան. տեսավ, որ աչքերը չքնաղ են, սպիտակ մասը ցերեկ կոչեց, սևը` գիշեր, որ ամեն օր քնի և արթնանա քո կոպերի տակ: Սերը ասաց` երկինք լինի, քո հայացքը եղավ, ասեց` երկիրը լինի, քո ձեռքերը եղան, որ պինդ գրկեն իրեն, հանկարծ չընկնի ջրերի վրա: Սերը ուզեց արև լինի` քո համբույրը եղավ, ուզեց լուսին լինի` քո ժպիտը եղավ, և աստղերը` հմայքը քո, որ չմոլորվի առանձնության մեջ: Եվ սերը քեզ ստեղծեց. եղար դու` մարմին ու էություն, որ շատացնես համբույրը, ժպիտը, հմայքը և իշխես բոլորի ու իր վրա: Ամեն բան հարաբերական է տիեզերքում. միայն դու ես բացարձակ Ես, ինչպես առաջին խոսքը, որ հնչեց քաոսի մեջ և եղավ: —————— 🎙️Կարդում է ՀՀ վաստակավոր արտիստ Բաբկեն Չոբանյանը։ 🥇Հուսիկ Արան ճանաչվել է հաղթող #YerevanBookfest 2017 գրական մրցույթի «Պոեզիա» անվանակարգում։
Հասմիկ Սիմոնյան․ Մեղուներ պահող աղջիկը (Նարինե Գրիգորյան)
05:41

Հասմիկ Սիմոնյան․ Մեղուներ պահող աղջիկը (Նարինե Գրիգորյան)

Մեղվապահը պապս է, իսկ ես մորս մասին եմ ուզում խոսել, որ ժիր մեղու է, և տունը մայրիկի բուրում է տարատեսակ համադամ թխվածքներով, և սիրտը մայրիկի փափուկ է մանուշակի տերևի պես, մենք բոլորով ուտիճների նման կծոտում ենք անդադար մայրիկին, որ ժպտում է լուռ ու գեղեցիկ՝ ի պատասխան մեր տգեղ խոսքի, որի մեջ ձայնավորները շատ են, բաղաձայնները՝ կարճ: Մայրիկն աշխատում է օրնիբուն, և իսկապես կուզեր հանգստանալ, եթե վստահ լիներ, որ դա ևս աշխատանք է: Նա հաճախ է օգտագործում «երջանիկ» բառը, երբ նկարագրում է իրեն ու մեզ և այնքան վստահ է խոսում, որ դժվար չի կռահել՝ նա քիչ է երջանիկ եղել, որովհետև այդպես վստահ կարող են լինել միայն դժբախտները, իսկ երջանիկները կասկածում են միշտ: Մայրիկը սիրում է իր ծաղիկներին: Ծաղիկները սիրում են մորս, և այդ սերը չի կեղտոտվում բառերով ու գունազարդ պատկերներով: Դա ծաղկումի ու շոյանքի միջև մի բան է, որ անհեթեթ է թվում մեզ ու հատկապես հայրիկին, որին թվում է՝ լուսամուտագոգը զավթել են և սպառնում է պարբերաբար ազատել մեր տունը կանաչ ելուզակներից: Բայց մայրիկը սիրում է ծաղիկներին, ծաղիկներն էլ սիրում են մորս ու առավել փարթամ աճում: Մայրիկը թխում է անուշեղեններ՝ ոլորուն, շերտավոր, քառակուսի ու կլոր: Նա փորձարար է, որ ոչ մի կերպ չի գնահատվում քաղցրի հանդեպ պահպանողական հայացքներ ունեցող մեր տանը, և ալյուրի հետքը նրա այտին խիզախումի նշան է համառ, որ անտարբեր սրբվում է իմ կամ եղբորս կողմից: Նա կարդում է գրքեր ու ժամանակակիցներից գիտի բոլորին ոչ միայն դեմքով ու գրքի կազմերով: Հավանում է քչերին: Ես այդ թվում չկամ: Հատկապես թարգմանություններս համարում է անտաղանդ, Իսկ փորձարկումներս լեզվի՝ լեզվի հանդեպ բռնություն: Sարիների հեռվից եկած նրա խոհարարական գրքույկում Սևակից հաջողված տողեր կան, հատվածներ Բ. Պրուսի «Տիկնիկից» և կարելի է գտնել ցուցումներ, թե ինչպես պատրաստել միկադո և ինչպես հաշվարկել օրերը՝ հղիանալու համար ցանկալի սեռի պտղով: Մայրիկը չի խմում, չի ծխում, ատում է ծխող կանանց, և ամեն անգամ նորովի է մեռնում, երբ սիգարետի հոտ է առնում ինձնից, երբ սիգարետի մասին հիշատակվում է բանաստեղծությանս մեջ, երբ սիգարետով նկար է հայտնվում համացանցում՝ իր աղջկա ակտիվ մասնակցությամբ: Մայրիկը բռնում է սիրտը, լացում և հիշեցնում արցունքների միջից, որ ծխելուց ատամները դեղնում են, ձայնը՝ կոպտանում, իսկ մազերը կարող են թափվել: Հորս առաջին կրակայրիչը նվիրել է մայրիկը: Երբեմն մենք կռվում ենք, ու մայրիկը պնդում է մշտապես, որ ինձ փոխեցին իմ գրքերը ու տարան իր աղջկան, և ես բնավ իր այն աղջիկը չեմ, որ ունեցավ գարնանը, որ այդ ես չէի կարդում, այլ գրքերն էին կարդում ինձ ու նշումներ անում վրաս և ընդգծում մատիտով, մայրիկը հիշեցնում է հաճախ որ ես տրամաբանելուց զրո էի, և երբ միասին հաշվում էինք, թե քանի ոտք ունի աթոռը, իմ պատասխանը ապուշի պես լռելն էր: Ուզում եմ ասել քեզ, մա, որ շատ բան առանձնապես չի փոխվել լռելը շարունակում է մնալ իմ հոբբին թեև դու էլ շարունակում ես սարսափել, թե ոնց քեզնից ծնվեցի ես ու միակ բանը, որ հարմար գտա ժառանգել քեզնից, ոտնաթաթերդ են մեծ ու՞մ քաշեցիր էսքան անպատասխանատու չես դադարում ամեն օր զարմանալ ու ես էլ չեմ դադարում ամեն օր զարմացնել քեզ հետ, մա, քեզ հետ, ապրելով անհնարին դաժան կյանքը այս՝ բացթողումների, տագնապի ու սիրո հիմա, երբ մի պստլիկ կատու տաքացնում է որովայնս դատարկված ես քեզ եմ պարզում ձեռքս որովհետև չունեմ ոչ մեկի որովհետև ինչ ունեմ, դու ես քո ներումը մեծ և երբեք չկիսատվող սիրտը քո որ այնքան հաճախ է գոռացել ինձ վրա զայրույթից հուսահատությունից ինձ տուն տար մա լվա դեմքս և երբ գրականությունը իմ ետևից գա ասա, որ ես հոգնել եմ շատ ասա, որ ես մենակ եմ շատ ասա, որ ես հետ եմ գնում և իմ մանկությունը թողած դեղինի մեջ՝ մեղրի ու մեզի, արևի ու ոսկու ասա եղավ լավագույն սկիզբը ու վատագույն սկիզբը եղավ ասա, որ ինձ կերան ասա, որ ես չկամ ասա թող ինձ քեզ մոտ թողնի մա ասա թող ես դառնամ պստլիկ շարժուն մեղու բզզամ ու չերևամ բզզամ ու չերևամ բզզամ ու չերևամ Հեղինակ՝ Հասմիկ Սիմոնյան Կարդում է Նարինե Գրիգորյանը Հասմիկ Սիմոնյանը ճանաչվել է հաղթող #YerevanBookfest 2018-ի Պոեզիա անվանակարգում։

Լուսանկարներ

Մրցանակակիրներ

Գործընկերներ

Yerevan-Municipality.png
download.png
logosbeneficairescreativeeuroperight_en.jpg
versopolis.jpg
museum.jpg
Armenia Wine logo.png
bottom of page