top of page
  • Writer's pictureBook Fest

Մարինե Պետրոսյան

Updated: Apr 10, 2023



Բանաստեղծ, հրապարակախոս, սյունակագիր

Ծնվել է 1960 թվականի օգտոստոսի 16-ին։

Հայերեն բանաստեղծական հինգ ժողովածուների և էսսեների մեկ գրքի հեղինակ։ Օտար լեզուներով շատ թարգմանված հայ գրողներից է, ունի գրքեր թարգմանաբար հրատարակված Ֆրանսիայում, Արգենտինայում, Կատալոնիայում։

Հեղինակել է մի շարք գրքեր, այդ թվում «Կարմիր աֆիշ» (2011), «Սալաթ կրակոցներով» (2011), «Ատրճանակը կրակեց» (2014) գրքերը:



Այգի էր

մեծ այգի

շուրջս վարդեր էին

սիրուն վարդեր

ես լուռ կանգնած էի

սիրուն վարդերով լցված մեծ այգում

և հասկացել էի

որ դուռ չկա

որ կողմ նայում էի վարդեր էին

սիրուն վարդեր

իսկ վարդերի հետևում

պատ էր

բոլոր վարդերի հետևում

կարմիր պատ էր

ու ես չէի գոռում

ես հասկացել էի որ իմաստ չունի գոռալը

վարդերի մեջ

սիրուն կարմիր վարդերի մեջ

լուռ կանգնած

ես դանդաղ

խեղդվում էի

□ □ □


Էդ առավոտ, գիշերվա անձրևից հետո,

երեք հսկա արևածաղիկ էին բացվել մեր այգում: Մամաս դուռը բացեց,

իջավ այգի

ու ասեց—հոգնել եմ, Մարինե։


Գնաց նստեց դեղին արևածաղիկների

սև գլուխների կողքին

ու կորավ։ Ես սկզբում չհասկացա

որ մամաս չկա։ Մենակ երբ որ գետը ներքևից

սկսել գոռալ

և ձորափի քարերը

սկսեցին ցած գլորվել


հասկացա որ

որբ եմ ես:




□ □ □


Պատերազմ ա

քեզ խփում են որ սպանեն

դու խփում ես որ սպանես


Կյանքի վրայից մաշկը պոկվել ա

կարմիր միս ա հիմա կյանքը

բաբախուն

ու թաց կարմիր

միս ա


Վաղը պատերազմը կավարտվի

մաշկը նորից հետ կգա իրա տեղը

բայց քո աչքերը տեսել են—երբ որ կյանքը

բաբախուն

թաց կարմիր

միս էր


Քո աչքերը

չեն մոռանա










50 views

Recent Posts

See All
bottom of page