top of page
  • Writer's pictureBook Fest

Ներսես Աթաբեկյան


Բանաստեղծ, թարգմանիչ։ 2017 թվականին արժանացել է Գրքի երևանյան առաջին փառատոնի առսջին մրցանակին։

Նրա բանաստեղծությունները հրապարակվել են հանրապետական պարբերական մամուլում, մի շարք ժողովածուներում և ալմանախներում, հաղորդվել ռադիոյով և հեռուստատեսությամբ։ Վերջին տարիներին հանրապետական մամուլում հրապարակվել են հայ մշակութային, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության անցուդարձերին և հրատապ հարցերին նվիրված շուրջ 50 վերլուծական-հրապարակախոսական և քննադատական հոդվածներ։


Զբաղվում է թարգմանությամբ, որոնք տպագրվում են ինչպես ամսագրերում («Գարուն», «Արտասահմանյան գրականություն»), այնպես էլ առանձին գրքերով։



*** Մի տխուր բան ասա: Ավարտական դասարանցու լացը ժամանակավրեպ է, դու տխուր բան ասա, դիցուք` սեր, ընկերություն, հայրենիք, ճաղատացող ոզնի – անցյալ կամ անցնող բաներ, կամ լինելիք բաներ, որ մերը չեն լինի կամ եղել են արդեն – չենք իմացել, ինչպես ընդհատված երազում քոնն է լինում քոնը չեղած կինը…


ՄԵԾԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ ԿՆՈՋՍ ՀԱՄԱՐ


Համբերությունդ էնքան ծով է,

որ էս տարի էլ ծով չգնացինք

(Կաբուլէ՜ծի` գնացողների հնչողությամբ…),-

լող տվինք քո ծով համբերության

կանաչ-թափանցիկ ջրերում,

խաղեր տվինք մեդուզաների հետ,

օրը երեք անգամ խոսեցինք դելֆիններից,

մաշկի տակ ու վրա առանք

բանականության հեռու եղբայրների արևագրերը,

հում խորոված կերանք

Coca-cola տենտի ծռված շուքին,

երկուսի կիսեցինք ջրերը,

որ Աստծո ժողովուրդն անցնի Թուրքիա`

մի քիչ էլ էնտեղի խանութներում լող տալու,

քայլեցինք ավազի ու ծովի վրայով

ու չտեսանք բաժանարարը մեր երկաբնակության

(հող էիր` հող դարձիր,- ասում է,-

բայց ջուր ես, ըստ էության…),

նավամատույցում Տիտանիկ ցավը

գրկախառնվում էր սառցասարի հետ,

ու հասկացանք, որ մահն ընդամենը կինո է,

նամանավանդ, որ նույն կեսգիշերին

բոլորն էլ հոսեցին լուսնակածանով`

դեպի հաջորդ ամառ –

երևի հիմա էլ մյուս ծովերի

համբերության բաժակը լցնելու համար…

13 views

Recent Posts

See All
bottom of page